Ամերիկյան ակումբը պատրաստվում է ձևակերպել MLS-ի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
«Ատլանտա Յունայթեդը» պատրաստվում է ձևակերպել MLS-ի լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Ատլանտան» պատրաստ է 18 մլն եվրո (գումարած 1 մլն եվրո բոնուս) վճարել «Միդլսբրոյի» հարձակվող Էմանուել Լատե Լատի տրանսֆերի համար։
Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվողը Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում դարձել է 10 գոլի հեղինակ։ Նա իտալական «Ատալանտայի» սան է։
Մինչ այս ամերիկյան լիգայի ամենաթանկարժեք տրանսֆերը Կևին Դենկայի տեղափոխությունն էր «Սերկլ Բրյուգեից» «Ցինցինատի» 15,5 մլն եվրոյի դիմաց, փոխանցում է Armsport-ը։