Ռուս երգիչը կարող է կորցնել հիշողությունը
Ռուս հայտնի երգիչը, ով օրեր առաջ ԱՄՆ-ում ավտովթարի էր ենթարկվել, կարող է կորցնել հիշողությունը: Ալեքսեյ Վորոբյովի վիճակը թեև կայուն է, բայց շարունակում է մնալ ծանր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՃՏՊ-ի հետևանքով Վորոբյովը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ և գանգ-ուղեղային վնասվածքներ: Հիվանդին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նյարդաբանության բաժանմունք: Դրանից բացի, հաղորդվել է, որ արտիստը լավ չի խոսում:
Վորոբյովի ծնողները կարգավորում են Ամերիկա մեկնելու համար վիզայի ստացման հարցերը: Նրանք այժմ ապրում են Սանկտ-Պետերբուգում. նոր են վերադարձել Տուլայից: Բժիշկները չեն երաշխավորում, որ Վորոբյովը կարող է վերադառնալ իր ստեղծագործական կյանքին:
Ռուսական ամսագրերից մեկի գլխավոր խմբագիրն էլ ասել է, որ բժիշկ են փնտրում Չինաստանից, ով կկարողանա Ալեքսեյին ոտքի հանել: