Մոսկվա-Երևան չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում
«Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Տուտ Դագեստան» Տելեգրամ-ալիքը:
Ալիքը նշում է, որ, ուղևորների խոսքով, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է, այդ պատճառով ստիպված են եղել երկար թռչել: Դրա պատճառով վառելիքը սպառվել է, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում ՝ լիցքավորման համար։
Այժմ ուղևորները մնում են ինքնաթիռում և սպասում են հետագա տեղեկատվության: