Իմ խաղն ինձ Ոսկե գնդակի արժանի թեկնածու է դարձնում․ Հարի Քեյն
«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ իրեն արժանի թեկնածու է համարում «Ոսկե գնդակի» համար:
«Իհարկե, ես մտածում եմ դրա մասին։ Եվ, անկեղծ ասած, երազում եմ դրա մասին։ Կարծում եմ, որ իմ խաղը ինձ արժանի թեկնածու է դարձնում այս մրցանակի համար։ Ես խաղում եմ այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են «Բավարիան» և Անգլիայի հավաքականը, որոնց համար մեծ տիտղոսների համար պայքարելը սովորական բան է։
Մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, իսկ ավելի շատ՝ այն ժամանակ, երբ այն ստանում էին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք մրցանակին յուրահատուկ փայլ էին տալիս», — Armsport-ի փոխանցմամբ՝ Քեյնի խոսքերը փոխանցում է L’Equipe-ը։