Հրշեջները մարել են Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում բռնկված հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 12-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան: