Արտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխ
Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Պարմա» սուպերմարկետի ստորգետնյա պահեստային հատվածում ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2, թիվ 1-ին և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Պարզվել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի և հրշեջները իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։
Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ծառայության ԲԱՎ հերթապահ խումբը։