Ծույլ, գեր, տգեղ. Շչեսնին նկարագրել է Լևանդովսկիին
«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երեք բառով նկարագրել է «Բլաուգրանայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն.
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները մասնակցել են վիկտորինայի, որտեղ յոթ վայրկյանում պետք է հարցերին տային երեք պատասխան։ Ռոբերտը Շչեսնիին խնդրել է նկարագրել իրեն երեք բառով: Վոյցեխը հարձակվողին անվանել է «ծույլ, գեր ու տգեղ»։
Պատասխանից հետո երկու ֆուտբոլիստներն էլ ծիծաղել են։
19 խաղից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում 38 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։
Հունվարի 12-ին կապտանռնագույնները Իսպանիայի Սուպերգավաթի խաղում կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ, փոխանցում է Armsport-ը։