Հայտնի է՝ ինչու է Արաուխոն ցանկանում հեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ է ակումբից հեռանալուն, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mundo Deportivo։
Աղբյորի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է, որն արդեն աշխատում է գործարքի վրա։ Նշվում է, որ Արաուխոն մտադիր է հեռանալ «Բարսելոնայից», քանի որ ցանկանում է առանցքային դեր խաղալ թիմում և պայքարել գավաթների համար: Բացի այդ, այլ ակումբներ ուրուգվայցուն ավելի բարենպաստ պայմաններ են առաջարկում, քան «կապտանռնագույնները»:
Նշվում է նաև, որ խաղացողը կասկածներ ունի կատալոնական գրանդի ֆինանսական և մարզական վիճակի և ապագայի վերաբերյալ:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին կատալոնական ակումբի կազմում ասնակցել է 1 հանդիպման՝ կատարելով 1 գոլային փոխանցում։