Փոխհրաձգություն՝ Սուխումում․ վիրավորներ կան
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հունվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ «Բիսկվիթ» սրճարանի այցելուների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել ժամը 14:00-ին: Երեք քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց:
Փոխհրաձգության մասնակիցներից մեկը փորձել է փախչել հանցագործության վայրից, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին: