Պանամայի նախագահը Թրամփի պատճառով սպառնում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն սպառնացել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա։
Աjդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականը։
Մուլինոն արձագանքել է Թրամփի խոսքերին, ով հրաժարվել է երաշխիքներ տալ, որ կհրաժարվի ռազմական ուժի կիրառումից՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, ինչպես նաև Գրենլանդիայի անեքսիայից։ Նախագահը սպասում է Թրամփի պաշտոնավարմանը, որպեսզի գնահատի, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կմնա իր դիրքորոշմանը։
Թրամփը բարձրացրել էր ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու հարցը, քանի որ, ըստ նրա, տնտեսական անարդարություն է տեղի ունենում։ Նա կարծում է, որ Պանամայի իշխանությունները թալանում են Միացյալ Նահանգներին՝ ջրանցքն օգտագործելու համար մեծ վճարներ գանձելով, մինչդեռ ամերիկացիները շարունակում են միլիարդավոր դոլարներ ներդնել դրա շահագործման և վերանորոգման համար: