Նոր մանրամասներ՝ Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման դեպքից
Հարավային Կորեայում կործանված Jeju Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունն աղետից րոպեներ առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությանը:
«Դեկտեմբերի 29-ին կործանված Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների խցիկի տվյալները և խոսքային ինքնագրիչները դադարել են ձայնագրվել մոտ չորս րոպե առաջ, երբ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Մուան միջազգային օդանավակայանի ցանկապատին»,- ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հետաքննություն կանցկացվի՝ պարզելու պատճառը, թե ինչու են սև արկղերը դադարեցրել ձայնագրությունը։
Դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով ՝ զոհվել է 179 մարդ: Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։