Հոլանդը հերթական անգամ ճանաչվել է Նորվեգիայի տարվա ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Նորվեգիայի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
2019 թվականին այս մրցանակը ստացել էր Մարտին Էդեգորը, սակայն 2020 թվականից սկսած այն ամեն տարի արժանանում է Հոլանդին։
2024 թվականին Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրել է 39 խաղ և խփել 38 գոլ։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում խփել է 54 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։