Չեմպիոնշիփի գլխավոր ռմբարկուն որակազրկվել է
«Նորվիչ Սիթիի» հարձակվող Բորխա Սայնսը որակազրկվել է 6 խաղով և տուգանվել 12,000 ֆունտ ստեռլինգով՝ «Սանդերլենդի» պաշտպան Քրիս Մեֆամի վրա թքելու համար, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին կայացած խաղի ընթացքում։ Սայնսը ճանաչել է իր մեղքը։
Միջադեպը տեղի է ունեցել «Ստադիում օֆ Լայթ» մարզադաշտում՝ խաղի 74-րդ րոպեին, որտեղ «Նորվիչը» պարտվել է 1:2 հաշվով։ Սայնսը հրապարակային ներողություն է խնդրել իր վարքագծի համար՝ նշելով. «Թքելն իմ բնավորությանը բնորոշ չէ։ Ես ցավում եմ իմ արարքի համար և լիովին ընդունում եմ պատասխանատվությունը։ Ներողություն եմ խնդրում Քրիս Մեֆամից, ինչպես նաև իմ թիմակիցներից, մարզչական անձնակազմից և մեր երկրպագուներից»։
Սայնսի որակազրկումը ներառում է նաև Անգլիայի Գավաթի երրորդ շրջանի խաղը «Բրայթոնի» դեմ, որը կկայանա հունվարի 11-ին։ 23-ամյա իսպանացին այս մրցաշրջանում դարձել է Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկուն՝ խփելով 15 գոլ։
«Նորվիչը» 26 տուրից հետո զբաղեցնում է 11-րդ տեղը 36 միավորով։ Հունվարի 18-ին թիմը մրցելու է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ, փոխանցում է Armsport-ը։