«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թ․ հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ»,- գրել է նա։