Ռոբերտո Կառլոսն արձագանքել է Ռեալի մարզաբազայում բնակություն հաստատելու մասին լուրերին
Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կնոջից բաժանվելու պատճառով ստիպված է եղել տեղափոխվել ակումբի բազա։ Բրազիլացին խախտել լռությունը և խոսել է տարածված լուրերի մասին։
Նախկին ֆուտբոլիստը գրառում է կատարել, որում կտրականապես հերքել է Մադրիդի «Ռեալի» Վալդեբեբասում գտնվող մարզաբազայում ապրելու մասին տեղեկությունը։
«Վերջին օրերին ես առերեսվում եմ իմ և իմ ընտանիքի մասին կեղծ ու վնասակար պատմությունների հետ։ Թեև ես գնահատում եմ իմ գաղտնիությունը, ես պարտավորված եմ զգում անդրադառնալ իմ կյանքի իրավիճակի մասին այս անհիմն լուրերին: Այս պատմությունները բացարձակապես կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Կառլոսը։
Հիշեցնենք, որ այժմ ընթանում է Կառլոսի ամուսնալուծության գործընթացը իր երկարամյա կնոջ՝ Մարիանա Լյուքսոնի հետ։ Նրանք ամուսնացած են եղել 15 տարի և այս ընթացքում ունեցել են երկու երեխա։
Բրազիլացին ավելի վաղ խոստովանել էր նաև, որ ունի ևս 9 երեխա աշխարհի 6 տարբեր կանանցից։