Քննարկվել է ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված ծրագիրը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ հյուրերին և հայտնել պատրաստակամություն շարունակելու Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։
Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆելը բավական մեծ է, համատեղ մեծ թվով ծրագրեր ենք իրականացնում։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»,- գրել է նախարարը։