Պավել Նեդվեդն ընդգրկվել է Ալ-Շաբաբի ղեկավար կազմում
Թուրինի «Յուվենտուսի» և Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբի սպորտային տնօրեն։ Այս մասին ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Չեխ լեգենդ Պավել Նեդվեդը նշանակվել է սպորտային տնօրեն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է «Ալ-Շաբաբի» հայտարարության մեջ։
Իր խաղային կարիերան ավարտելուց հետո 52-ամյա Պավել Նեդվեդն աշխատել է «Յուվենտուսում», որտեղ ութ ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից՝ ակումբի ղեկավարության կողմից խարդախության հետաքննության պատճառով։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Շաբաբը» 6-րդն է: Թիմը 13 խաղում վաստակել է 23 միավոր։