Ի՞նչ քայլեր պետք է կատարեն հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները
Այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»,- հայտնել են քաղաքապետարանից: