Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք
Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետական պատվերով իրականացվող սքրինինգից այս մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փոխվել է ծրագրի շահառու դառնալու տարիքը. հիմա անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք (նախկինում տարիքային շեմը` 50-69):
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային այս ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք։
Շարժական մամոգրաֆը 2025 թվականին ևս գործելու է Գեղարքունիքում, հաջորդ տեղակայումը Գավառն է, այնուհետև` Սևանը, Ճամբարակը:
Մասնագետները վստահեցնում են` քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում»,- ասվում է հաղորդագրությունում։