Անիտա Ցոյը զարմացրել և վախեցրել է երկրպագուներին իր նոր լուսանկարով
Երգչուհի Անիտա Ցոյը մեկնել է հանգստի` Մալդիվյան կղզիներ: Նա շատ հաճախ է իր երկրպագուների հետ կիսվում իր հանգիստն անցկացնելու մասին:
Երգչուհու խոսքով` ամենամեծ երջանկությունը նրա համար երկար քունն է, անմահական նեկտարը, մանգոյի թարմ, բնական հյութը, ինչպես նաև գեղեցիկ երաժշտությունը, որը նրան թույլ է տալիս լիովին վայելել հանգիստը: Այս մասին գրում է russianshowbiz.info-ն:
Երգչուհին, Մալդիվյան կղզիներում դիմել է նաև տեղական բժշկության օգնությանը: Նա մի լուսանկար է հրապարակել իր մկրոբլոգում, որտեղ պատկերված է ոսկեգույն դիմակով:
Այս լուսանկարը, իհարկե, նրա երկրպագուներին շատ է վախեցրել և անմասն չի թողել զանազան մեկնաբանություններից: