Կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։
2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։
Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։
Խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն՝
- Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ).
- «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)).
- աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն:
Նաև կարող եք զանգահարել՝
- տեխնիկական հարցերի դեպքում՝ 0-8000-2020 և 010-58-59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն.
- բովանդակային հարցերով՝ 011-621-818 հեռախոսահամարով։