Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է։
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչև վերջ չէի ուզում հայտնել, բայց քանի որ արդեն սկսել են զանգահարել լրագրողները, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Նրա սիրտը, ինչպես շատերը գիտեն, վաղուց հիվանդ է։
Տիգրանի մայրը, ինչպես իմ մայրը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրել է իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։