Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
Հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել:
Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով: