Բենտանկուրն իր վիճակի մասին գրառում է կատարել. նա պատգարակով էր լքել խաղադաշտը
«Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, որը ծանր վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» հետ Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (1:0), սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով հիվանդանոցում գտնվելուց հետո իր վիճակին։
«Ամեն ինչ լավ է: Շնորհակալություն հաղորդագրությունների համար: Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, տղաներ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ լուսանկարը մակագրել է Բենտանկուրը:
Հիշեցնենք, որ հանդիպման յոթերորդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ Բենտանկուրը անհարմար ընկել է իր իսկ պարանոցի վրա և վնասվածք ստացավ։ Ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, և բժիշկները ստիպված են եղել խաղացողին պատգարակով տանել: Հանդիպումը դադարեցվել է շուրջ 10 րոպեով: