Տոտենհեմի ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել Լիվերպուլի դեմ հանդիպմանը
Այսօր անցկացվում է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» միջև:
Հանդիպման սկզբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել լոնդոնցիների ֆուտբոլիստի հետ։
Անկյունայինի խաղարկման ժամանակ «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը փորձել է գլխով դուրս բերել գնդակը, սակայն ընկել է և շտապ բուժօգնություն է պահանջվել։
Բժշկական անձնակազմը օգնություն է ցուցաբերել գրեթե ինը րոպե, որից հետո ֆուտբոլիստին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից, փոխանցում է Armsport-ը։