ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։
«Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,- Հայաստանում ԵՄ առաքելությունն այս մասին հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։