Պաշտոնական․ Նորվեգացի պաշտպանը տեղափոխվեց Ա Սերիա
Իտալական «Պարման» պայմանագիր է կնքել նորվեգական «Մյոլդեի» ձախ պաշտպան Մատիաս Լովիկի հետ։
Այդ մասին հայտնում է Ա Սերիայի ակումբի մամուլի ծառայությունը։
Նորվեգիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Պարման» վճարել է 6 մլն եվրո, փոխանցում է Armsport-ը։