Անչելոտին որոշել է, թե ով է լինելու Ռեալում 11 մետրանոցների հիմնական իրացնողը
Վերջին շրջանում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոցներ իրացնելու հետ կապված խնդիրներ է ունենում, և ակումբը որոշել է խաղացողի, որը կլինի «սերուցքայինների» հաստիքային 11 մետրանոց իրացնողը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Cadena Cope-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է, որ Վինիսիուս Ժունիորն այսուհետ կլինի Մադրիդի «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողը։
Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղում (1:2) Ջուդ Բելինգհեմը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, բացի այդ ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ նույն խնդրին բախվել է նաև Կիլիան Մբապեն։
Նշվում է, որ Անչելոտին ընտրել է բրազիլացուն, քանի որ համարում է, որ Վինին ավելի հստակ է կարողանում իրանցնել 11 մետրանոցները, ուստի այսուհետ միշտ նրան է տրվելու առաջնահերթությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կզմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։