Հայաստանը ԵՄ-ի հետ առաջիկա ամիսներին նախատեսում է ստորագրել գործընկերության նոր օրակարգ
Հայաստանը Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին նախատեսում է ստորագրել գործընկերության նոր օրակարգ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվրոպական Միության հետ շարունակում ենք քննարկել, և հուսով եմ՝ առաջիկա ամիսներին կստորագրենք գործընկերության նոր օրակարգը։ Կարծում եմ, որ սա ևս մի ընդգրկուն փաստաթուղթ է»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի Եվրոպական Միության հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն և մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։
«Սա կարևոր առաջընթաց էր»,- նշեց Միրզոյանը։