Տիմատին ծիծաղել է Լեպսի վրա
Ռեփփեր Տիմատին իրեն թույլ է տվել կատակել Գրիգորի Լեպսի հետ: Երգիչը հանդիպել է իր ընկերոջ հետ, ով հայտնի ռեփփեր Օբրի Դրեյկոմն է: Վերջինս խոստովանել է, որ շատ է ցանկանում լինել Ռուսաստանում և ծանոթանալ ռուսական մաֆիայի հետ: Ի պատասխան ընկերոջ այս ցանկությանը, Տիմատին ասել է, որ երբ նա ժամանի Ռուսաստան, ապա անպայման կծանոթացնի Գրիգորի Լեպսի հետ:
Այդպիսով, Տիմատին հրահրել է մի նոր սկանդալ, որի կենտրոնում հայտնվել է կրկին Լեպսը: Նշենք, որ Լեպսի անունը վերջին ժամանակներս շատ է շրջանառվում: Սակայն, Տիմատիին դժվար կլինի բացատրություն տալ Լեպսին, ում հետ վերջին ժամանակներս բավականին ընկերական հարաբերություններ ունի: