Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։
Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասաց Միրզոյանը։