Երևանում սրճարան է այրվել
Հունվարի 8-ին՝ ժամը 11:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչարի փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։