Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով (նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Գիլոյանը հունվարի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն: Նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից:
Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Կարեն Գիլոյանին: