Երևան, 09.Հունվար.2025, 00:00 |
Համալիրի գետնացումից օգտվելը վտանգավոր է. քաղ... ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բ... Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և ... Տոտենհեմի ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել ... Հրդեհ՝ Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյա... Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան ... Լամինի Ֆատին տեղափոխվում է Ռեալ Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել ... Հրդեհը շարունակվում է տարածվել Լոս Անջելեսի հ... ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրակա... «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյա... Պաշտոնական․ Նորվեգացի պաշտպանը տեղափոխվեց Ա Ս... Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզ... Փաշինյանն «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողար... Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում կայու... Հայաստան է ժամանել ԻԻՀ Ազգային անվտանգության ... Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային ... Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է ք... Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջան... Ալիևի երեկ տարածած հայտարարության վերաբերյալ ... Երևանում` սեփական տան բակում, հայտնաբերվել է ... Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեու... ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Ն... ԵՄ-ն կոչ է արել հարգել Դանիայի, այդ թվում՝ Գր... ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է ՊԵԿ-ը տուգանել է Վարդենիսի խանութները. ինչքա՞... Արգիշտի Քյարամյանի սանիկին Քննչական կոմիտեում... Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ... Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլ... Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամո... Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պ... Անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպ... Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Ս... ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի... Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստա... Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ... 2025-ին կտոնվեն Գաբրիել Սունդուկյանի, Ավետիք ... ՔԿ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ... Անչելոտին որոշել է, թե ով է լինելու Ռեալում 1... Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է QR կոդերի ... Հայաստանը ԵՄ-ի հետ առաջիկա ամիսներին նախատեսո... Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջ... Շատ մոտ ապագայում կբացվեն ռեզիդենտ դեսպանությ... Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյա... «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինին... Ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկներին մի... Խոշոր հրդեհ` Լոս Անջելեսում. 30 հազար մարդու ... Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս... Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկա... Վանաձորում ոստիկանները հետախուզման մեջ գտնվող... Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հ... ԿԳՄՍՆ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպո... ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը․ Ուղիղ Մեզ համար կարևոր է Իրանի դիրքորոշումը տրանսպո... Երևանում սրճարան է այրվել Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա ... Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թոր... Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ... Գերմանիան նորագույն զենք է ուղարկել Ուկրաինայ... Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես ... Արձանագրվել է 10 պատահար․ 15 մարդ վիրավորվել ... Ծովինար Թադևոսյանը նշանակվել է քրեակատարողակա... Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառա... Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ Գորիսում... 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարար... Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թ... Չեմ հեռանում սպորտից. Կարեն Գիլոյանը մեկնաբան... Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիակ... Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տ... Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակա... Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային ... Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «... Վթարային ջրանջատում՝ Երևանում 2024-ի դեկտեմբերի դրությամբ կան ականներից/պատ... Դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի ... ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստան... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ալիևը միայն վերահաստատել է` չեն պատրաստվում Թ... Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսո... Նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից... Շիրակի փողոցում BMW-ն բախվել է էլեկտրական սյա... Աստղագուշակ՝ հունվարի 8-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Փաստաբանական ծառայությունների հարկը բարձրացել... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ա... Երկար ժամանակով լույս չի լինելու Թմրանյութը պահել են անասնագոմում Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան վերահսկելու հա... Qatar Airways-ի ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին... Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գա... Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող... Խոշոր ավտովթար՝ Էջմիածնում. կա 5 վիրավոր Բարսելոնան պատրաստ է Սուպերգավաթին․ Ֆլիկ Ինքնակամ շինություններ մի կառուցեք, չեն օրինա... Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, ... Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալի... Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրա...

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը պատասխանել է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

- Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:

- Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:   

- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 

- Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը: 

- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:  

- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը: 

- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին...

- Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին: 

- Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին: 

- Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: 

- Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին: 

-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի: 

Այս թեմայով

Համալիրի գետնացումից օգտվելը վտանգավոր է. քաղ... ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բ... Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և ... Տոտենհեմի ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել ... Հրդեհ՝ Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյա... Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան ... Լամինի Ֆատին տեղափոխվում է Ռեալ Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել ... Հրդեհը շարունակվում է տարածվել Լոս Անջելեսի հ... ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրակա... «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյա... Պաշտոնական․ Նորվեգացի պաշտպանը տեղափոխվեց Ա Ս... Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզ... Փաշինյանն «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողար... Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում կայու... Հայաստան է ժամանել ԻԻՀ Ազգային անվտանգության ... Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային ... Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է ք... Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջան... Ալիևի երեկ տարածած հայտարարության վերաբերյալ ... Երևանում` սեփական տան բակում, հայտնաբերվել է ... Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեու... ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Ն... ԵՄ-ն կոչ է արել հարգել Դանիայի, այդ թվում՝ Գր... ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է ՊԵԿ-ը տուգանել է Վարդենիսի խանութները. ինչքա՞... Արգիշտի Քյարամյանի սանիկին Քննչական կոմիտեում... Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ... Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլ... Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամո... Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պ... Անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպ... Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Ս... ԱՄԷ-ն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի... Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստա... Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ... 2025-ին կտոնվեն Գաբրիել Սունդուկյանի, Ավետիք ... ՔԿ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ... Անչելոտին որոշել է, թե ով է լինելու Ռեալում 1... Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է QR կոդերի ... Հայաստանը ԵՄ-ի հետ առաջիկա ամիսներին նախատեսո... Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջ... Շատ մոտ ապագայում կբացվեն ռեզիդենտ դեսպանությ... Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյա... «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինին... Ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկներին մի... Խոշոր հրդեհ` Լոս Անջելեսում. 30 հազար մարդու ... Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս... Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկա... Վանաձորում ոստիկանները հետախուզման մեջ գտնվող... Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հ... ԿԳՄՍՆ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպո... ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը․ Ուղիղ Մեզ համար կարևոր է Իրանի դիրքորոշումը տրանսպո... Երևանում սրճարան է այրվել Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա ... Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թոր... Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ... Գերմանիան նորագույն զենք է ուղարկել Ուկրաինայ... Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես ... Արձանագրվել է 10 պատահար․ 15 մարդ վիրավորվել ... Ծովինար Թադևոսյանը նշանակվել է քրեակատարողակա... Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառա... Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ Գորիսում... 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարար... Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թ... Չեմ հեռանում սպորտից. Կարեն Գիլոյանը մեկնաբան... Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիակ... Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տ... Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակա... Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային ... Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «... Վթարային ջրանջատում՝ Երևանում 2024-ի դեկտեմբերի դրությամբ կան ականներից/պատ... Դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի ... ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստան... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ալիևը միայն վերահաստատել է` չեն պատրաստվում Թ... Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսո... Նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից... Շիրակի փողոցում BMW-ն բախվել է էլեկտրական սյա... Աստղագուշակ՝ հունվարի 8-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Փաստաբանական ծառայությունների հարկը բարձրացել... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ա... Երկար ժամանակով լույս չի լինելու Թմրանյութը պահել են անասնագոմում Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան վերահսկելու հա... Qatar Airways-ի ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին... Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գա... Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող... Խոշոր ավտովթար՝ Էջմիածնում. կա 5 վիրավոր Բարսելոնան պատրաստ է Սուպերգավաթին․ Ֆլիկ Ինքնակամ շինություններ մի կառուցեք, չեն օրինա... Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, ... Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալի... Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan