ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում:
«Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Ինչպես հայտնել ենք, Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը վիրավոր են։