Շիրակի փողոցում BMW-ն բախվել է էլեկտրական սյանը, ուղևորին հասցրել են հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։