Բարսելոնան պատրաստ է Սուպերգավաթին․ Ֆլիկ
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնան» ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Սաուդյան Արաբիայում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է թիմի միասնականության, Լամին Յամալի, ինչպես նաև Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի իրավիճակի մասին։
«Մրցակիցը լավ թիմ ունի, որն արագ հակագրոհներ է կազմակերպում։ Հուսով եմ՝ լավ խաղ կլինի, և մենք կհաղթենք։ Լամին Յամալը մարզվել է և պատրաստ է առաջիկա խաղին։
Ինչ վերաբերում է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին, մենք պետք է սպասենք։ Դա միակ բանն է, որ մենք կարող ենք անել։ Դա հեշտ չէ նրանց համար, և թիմը ցանկանում է նրանց վերադարձը։ Կա հնարավորություն, որ սա մեզ ավելի մոտեցնի։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք թիմ ենք։ Ես վստահություն ունեմ ակումբի նկատմամբ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։