Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ
Հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվում է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասնում քաղաքացիները, տվյալ վայրում ծառայություն կատարող պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին պարեկները, ապա հիվանդանոց ժամանած ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները` բաժնի պետ Մալաքյանի գլխավորությամբ, պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։