Կունյայի պատժաչափը կրճատվել է
«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյայի պատժաչափը կրճատվել է, երբ նա առաջարկել է փոխհատուցել «Իփսվիչի» աշխատակցի ակնոցները, որը նա վնասել էր վիճաբանության ժամանակ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Կունյան ներգրավվել էր «Վուլվերհեմփթոնի» պարտությունից հետո տեղիունցած միջադեպքում, սակայն անձնական ներողությունն ու փոխհատուցման առաջարկը ծառայել են որպես մեղմացուցիչ հանգամանք։
Չնայած հանձնաժողովը Կունյայի բացատրությունները «անհավանական» էր համարում, նա ազնվորեն ընդունել էր իր սխալը։ Հետևաբար, նրա երեք հանդիպման որակազրկումը կրճատվել է երկուի, իսկ տուգանքը՝ £120,000-ից £80,000: