Հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի
Հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարգար Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։