Երևանում 65-ամյա տղամարդը փորձել է վերջ տшլ կյшնքին. նրա կյшնքը հաջողվել է փրկվել
Հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները, հայտնում է Shamshyan.com-ը:
Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվում է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա թե՛ փրկարար-հոգեբանը, թե՛ պարեկը կարողանում են նրա հետ զրույց ունենալու արդյունքում հասնել հաջողության ու տղամարդուն արդեն տեղում օգնություն է ցուցաբերում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ու մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում տան 2 կին անդամներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է: