ՀՀ-ն շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ԱԳՆ-ն՝ 2024-ին արվածի մասին
2024 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը: ԱԳՆ-ն ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում արվածը:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
- Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.
- Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն
- Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ
- Սերբիայում դիվանագիտական գրասենյակ
Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.
- Կիպրոսում
- Հունգարիայում
- Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: