Դիեգո Կոստան մոտ է Լա լիգա վերադառնալուն
Մադրիդի «Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ իսպանական Լա լիգա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Վալյադոլիդի», որի կազմում նա հանդես է եկել 2009-2010 թվականներին:
Հունվարի 1-ին իսպանացին ստացել է ազատ գործակալի կարգավիճակ և նախկին ակումբին կմիանա անվճար։ Նշվում է, որ Ռոնալդոյին պատկանող ակումբը կես տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Կոստային։
Նշենք, որ հարձակվողը «Վալյադոլիդի» կազմում նախկինում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ, փոխանցում է Armsport-ը։