Կուբանում մազութի աղտոտվածությունից փրկվել է ավելի քան 5,6 հազար թռչուն
Կրասնոդարի երկրամասում ավելի քան 5,6 հազար թռչուն է փրկվել մազութի աղտոտումից՝ լցանավերի վթարից հետո, երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը։
«Այն կենտրոններում, որտեղ թռչուններին լվանում և փրկում են, օգնություն է ցուցաբերվել ավելի քան 5,6 հազար թռչունի»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով, մասնավորապես, Կրասնոդարի «Սաֆարի» պուրակում մոտ հազար թռչուն է ընդունվել։ Մոտ 245 թռչուն արդեն բաց է թողնվել վայրի բնություն:
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում վթարի են ենթարկվել «Volgoneft 212» և «Volgoneft 239» մազութի լցանավերը, և տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Նավթամթերքը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է ավելի քան 60 կմ: