Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի Բունդեսլիագում
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հերթական անգամ վարձավճարով այլ ակումբ է ուղարկել պաշտպան Իսա Կաբորեին։ Այս անգամ նա հանդես կգա Բունդեսլիգայում։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Բենֆիկայից» և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կմիանա «Վերդերին»:
Աֆրիկացին մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է պորտուգալական «Բենֆիկայում»։ «Արծիվների» կազմում նա անցկացրել է ընդամենը հինգ հանդիպում։
Սա կլինի ևս մեկ «գործուղում» 23-ամյա ֆուտբոլիստի համար։ Նախկինում «Մանչեսթեր Սիթին» աֆրիկացուն վարձավճարով ուղարկել էր «Մեխելեն», «Տրուա», «Մարսել» և «Լուտոն», փոխանցում է Armsport-ը։