10 տարի առաջ այս օրը ՊԲ պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին․ Աբրահամյան
0 տարի առաջ այս օրը ՊԲ ստորաբաժանումները, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջնագծի տարբեր ուղղություններով, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան:
Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք մինչև դա, մի քանի օր շարունակ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:
Գանք մեր օրեր:
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:
Նման իրավիճակներում դրանք որպես կանոն ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում, ներկայումս, իշխանության ղեկին գտնվողը, սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները»,-գրել է նա։