Մերկ տղամարդը մնացել է լվացքի մեքենայի մեջ
Ավստրալիայի մերկ քաղաքացին մնացել է լվացքի մեքենայի մեջ՝ պահմտոցի խաղալու ժամանակ: Այս մասին հունվարի 6-ին հայտնել է Agence France-Press-ը:
Մելբուռնի քաղաքացին մտել էր լվացքի մեքենայի մեջ` սպասելով իր ընկերուհուն` նպատակ ունենալով «զարմացնել» նրան:
Ինքնուրույն դուրս գալ լվացքի մեքենայից տղամարդուն չի հաջողվել, ստիպված են եղել կանչել փրկարարների, ովքեր տղամարդուն ձիթապտղի յուղ են քսել, որպեսզի հանեն մեքենայից: