Ես շատ զայրացած եմ. Ամորիմը՝ Լիվերպուլի հետ ոչ-ոքիից հետո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) խոստովանել է, որ բարկացած է իր թիմի նախորդ անհաջող արդյունքների պատճառով։
Մինչ այս մանկունիացիները պարտվել էին Անգլիայի առաջնության 3 անընդմեջ հանդիպումներում և ներկայում զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։
«Հիմա ես ավելի շատ եմ զայրացած մյուս հանդիպումների համար: Որոշ բաներ էլ ավելի են դժվարացել հասկանալ։ Հարցը մեր համակարգը չէ, այլ այլ բան: Սա դժվար է հասկանալ նույնիսկ մարզչի համար: Մենք պետք է էլ ավելի զայրանանք և հիասթափվենք «Նյուքասլի», «Բորնմութի» և «Նոթինգհեմի» դեմ խաղերի պատճառով: Այսօր մենք իսկապես պետք է հիասթափվենք։
Մենք դժվար ժամանակներ ենք ապրում. Դժվար է չբարկանալ: Ես գոհ եմ խաղից և արդյունքից, բայց շատ զայրացած եմ մյուս հանդիպումների համար։
Ի՞նչ տեսա «Էնֆիլդում», որը կցանկանայի տեսնել այլ խաղերում: Հարցրեք ցանկացածին՝ պատրաստակամություն կռվելու յուրաքանչյուր հակառակորդի հետ, հավատ ինքներդ ձեր հանդեպ, պայքար: Սա ակնհայտ է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ամորիմի խոսքերն է մեջբերում Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։