Բաբաջանյան փողոցում 3 ավտովթար է տեղի ունեցել, ըստ վարորդների, պատճառը փողոցով հոսող կեղտաջրերն են
Հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները ասում էին, որ եթե Ավան վարչական շրջանի ղեկավարը «մատը մատին տար», ապա կեղտաջրերը փողոցում չէին հայտնվի ու իրենք էլ վթարների մասնակից չէին դառնա և որ Ամանորյա այսպիսի նվեր թաղապետից չէին սպասում։