Հայտնի է՝ ուր կտեղափոխվի Օլմոն Բարսելոնայում առաջացած խնդիրների պատճառով
Կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է միանալ «Միլանին», Armsport-ի փոխանցմամբ՝ գրում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը իսպանացուն առաջարկել է վեցամսյա պայմանագիր, որով նախատեսվում է, որ ֆուտբոլիստը կարող է ամռանը վերադառնալ «Բարսելոնա»:
Կարճաժամկետ տրանսֆերը «Միլանին» թույլ կտա ամրապնդվել, իսկ «Բարսելոնային» ելք գտնել ստեղծված իրավիճակից այն բանից հետո, երբ Լա Լիգան հրաժարվել է Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել որպես «Բլաուգրանայի» խաղացող:
Հունվարի 1-ին Լա Լիգան հեռացրել է Օլմոյին և Պաու Վիկտորին մրցաշրջանի համար հայտարարված խաղացողների ցուցակից՝ միաժամանակ այնտեղ ավելացնելով պաշտպան Անդրեաս Քրիստենսենին։
Այս մրցաշրջանում 26-ամյա Օլմոն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։